• June 14, 2019

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Համլետի Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Դատարանը քիչ առաջ խորհրդակցական սենյակից վերադառնալով մերժեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը:

Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Արմեն Դանիելյանին, որին միացան գործով մյուս մեղադրյալների՝ Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի պաշտպանները:

Միջնորդության դեմ առարակել էին թե մեղադրող դատախազները եւ թե տուժող կողմը:

Դատարանը դեռ չի անցել բողոքների քննությանը: Դատախազությունը բողոքներ է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու եւ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ:

© Armtimes.com