Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Ջալալ Հարությունյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր․ դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկում, տուժող կողմը՝ 8

Հանրային մեղադրողը պահանջել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, տուժող կողմը՝ 8 տարի ժամկետով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։

Երեկ կայացած դատական նիստում հանրային մեղադրանքի և տուժող կողմը միջնորդել են ազատազրկման դատապարտել Ջալալ Հարությունյանին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազը միջնորդել է 6 տարի ժամեկտով ազատազրկման դատապարտել Հարությունյանին, տուժող կողմը՝ միջնորդել է առավելագույն պատիժը՝ 8 տարի ժամանակով ազատազրկում և խափանման միջոցը փոխել ու կալանքի վերցնել:

Դատաքննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է առանձին սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 17:00:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝ https://www.pastinfo.am/hy/news/2025/02/07/mhbjzp007/1899771

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img