• June 2, 2022

ՊՆ-ն կրկին մոլորեցնում է. ադրբեջանցիները Ներքին Հանդի մոտ ամրաշինական աշխատանքներ են արել

ՊՆ-ն կրկին մոլորեցնում է. ադրբեջանցիները Ներքին Հանդի մոտ ամրաշինական աշխատանքներ են արել

Պաշտպանության նախարարությունը հունիսի 1-ին պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։

Նախարարությունը հղում է արել մարտի 21-ի պարզաբանմանը, ըստ որի՝ սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ հետպատերազմյան շրջանում։

«Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը տես այստեղ՝ https://www.civilnet.am/news/663741/%d5%ba%d5%b6-%d5%b6-%d5%af%d6%80%d5%af%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6%d5%a5%d6%80%d6%84%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab-%d5%b4%d5%b8%d5%bf-%d5%a1%d5%b4%d6%80%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac/