Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
19.1 C
Yerevan

Պաշտպանության նախարարությունը թաքցնում է իրականությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները կամ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները խուսափում են հստակ ասել,

թե սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանն այժմ ինչ տարածքային կորուստներ ունի, որքան մարտական դիրք ենք կորցրել կամ հետ վերադարձրել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետեւյալ բովանդակությամբ. «Այս պահի դրությամբ խնդրում եմ տրամադրել հստակ տվյալներ կամ քարտեզ՝ ինչպիսի դիրքային առավելություններ ունի հակառակորդ կողմը, ինչպիսի առավելություններ ու կորուստներ ունի հայկական կողմը: Ինչքա՞ն հատվածներ է օկուպացրել ադրբեջանական կողմը հայկական տարածքներից»:

 

Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են ճշգրտման, համադրման եւ վերլուծության անհրաժեշտ աշխատանքներ, որի արդյունքներով կներկայացվեն համապատասխան տեղեկություններ»: Այսինքն՝ 17 օր է անցել զինված ագրեսիայից, որն իրականացվեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, սակայն դեռ ՊՆ-ն վերլուծում է: Նշենք, որ նախօրեին Գեղարքունիքի մարզում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանին ՀՀ սահմանների վերաբերյալ հարց ուղղեց նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անն Լյույոնը, սակայն Մարտիկյանը կրկին խուսափողական պատասխան տվեց: Հետաքրքիր է՝ ինչու է Պաշտպանության նախարարությունը թաքցնում իրականությունը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img