• September 30, 2018

Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հեկտար անտառ են սեփականաշնորհել (Տեսանյութ)

Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հեկտար անտառ են սեփականաշնորհել (Տեսանյութ)

2007թ.-ին կառավարության որոշմամբ Հրազդանի անտառտնտեսությունից 14 հա անտառային տարածք տրամադրվեց Հրազդան համայնքին: Նույն տարում այդ տարածքը տարբեր լոտերով դրվեց աճուրդի: Դրանք ձեռք բերեցին պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք: 2009 թվականին ԱԺ-ն 2 անգամ օրենք ընդունեց, որպեսզի այդ 14 հա հողակտորը և դրան կից ավելի քան 36 հա հողակտոր փոխադրվեն Ծաղկաձոր համայնքի տարածք: Իսկ Ծաղկաձորում հողակտորները միշտ  բարձր արժեք են ունեցել:

 

© Հետք