• December 29, 2021

«Պադավատապետություն». ինչ ծառայողական մեքենա ունի ՏԿԵ նախարարը. «Armdaily»

«Պադավատապետություն». ինչ ծառայողական մեքենա ունի ՏԿԵ նախարարը. «Armdaily»

«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- սա հատված է Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականի հայտնի «պադավատապետություն» ելույթից։

Այն ժամանակ ընդդիմադիր պատգամավորը հստակ մոտեցում ուներ, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնյան, ինչ առավելություններ պետք է ունենա, քանի մեքենա պետք է ունենա։

Ժամանակները փոխվեցին, իշխանությունը փոխվեց, Փաշինյանի համոզմունքները նույնպես փոխվեցին, բայց անփոփոխ մնաց. ծառայողական մեքենաների «պադավատապետությունը» դեռ ակտուալ է։ Ծառայողական մեքենաների թեման նորից հայտնվեց հանրային քննարկումների կիզակետում, երբ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրի որոշեցին 90մլն դրամով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա գնել։

Ծառայողական մեքենաների թեմային ըստ էության եւ կոնկրետ փաստերով անդրադառնալու նկատառումով ArmDaily.am-ը ներկայացնում է«Պադավատապետություն» շարքը, որի շրջանակում մենք տարբեր պետական կառույցներից պարզել ենք, թե նախարարները քանի ծառայողական մեքենա ունեն, ինչ մակնիշի է և վերջին 5 տարվա ընթացքում քանիսն են ձեռք բերել։

Շարքի այսօրվա հերոսը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է։

Նախարարին տրամադրված է մեկ ծառայողական ավտոմեքենա՝ «Տոյոտա Քեմրի» մակնիշի 004LL55 պետհամարանիշով։ Ավտոմեքենան ՏԿԵ նախարարությանը ամրացվել է ՀՀ կառավարության 24 հունիսի 2021 թվականի N 1006-Ա որոշմամբ։

Վերջին 5 տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցներով նախարարությունն ավտոմեքենա ձեռք չի բերել։

https://www.armdaily.am/?p=163966&l=am