• July 15, 2023

Չեմ կարող ասել՝ Արարատ Միրզոյանը մոռացե՞լ է Արցախի տեղը, թե՞ ոչ․ Մարինա Պողոսյան

Չեմ կարող ասել՝ Արարատ Միրզոյանը մոռացե՞լ է Արցախի տեղը, թե՞ ոչ․ Մարինա Պողոսյան

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը երեկ ԱԳՆ շենքի դիմաց իրականացրել է ակցիա և փոխանցել նամակ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանին։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում իրավապաշտպանն ասաց, որ դեռ պատասխան նամակ չի ստացել։

«Այնպես չի, որ ես վստահ եմ, որ արտգործնախարարությունը պետք է պատասխան տա կամ ինչ պատասխան կտա, ես երեկ էլ եմ ասել։ Ճիշտն ասեմ, սա ավելի շատ իրազեկում դիմում էր և որ ժողովուրդն էլ իմանա մեր արտգործնախարարության դիրքորոշումը, որ 92 թվականի ամփոփագրեր կան, ԵԱԽՎ-ին համակցելու պայմաններ կան և այլն։ Ի՞նչ պատասխան պետք է ակնկալեմ, որ գրեն իրենք տեղյակ չեն կամ տեղյակ են, բայց ժողովրդին խաբում են, կամ որ Արցախից ձեռքերը լվացել են․․․Որևէ այլ ոչինչ չասող պատասխան հնարավոր է ստացվի։ Այնպես չէ, որ ես այդ դիմումը տարել եմ ու դիմումի հետ կապում եմ Արցախի ճակատագիրը կամ մեր անելիքները, բացառապես»,- ասաց Պողոսյանը։

Հարցին, թե արդյո՞ք կդիմի կառավարություն նույն հարցով, ասաց․ «Ի՞նչ դիմում ուղարկեմ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է Արցախի տեղը, թե՞ չգիտի 92 թվականի պայմանավորվածությունների մասին։ Չեմ կարող ասել՝ Արարատ Միրզոյանը մոռացե՞լ է Արցախի մասին, թե՞ ոչ։ Արարատ Միրզոյանին դիմումը ուղարկվել է, որովհետև հունիսի հինգին Արարատ Միրզոյանն է ելույթ ունեցել և մեր արտաքին բանակցությունները միջազգային հարթակներում հիմնականում կատարում է արտգործնախարարությունը։ Իսկ դա հասցեական դիմում է եկել, ինչ-որ ՀԿ-ական ակցիա չէր»։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Իրավապաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ մոտավոր գիտի, թե ինչ պատասխան կստանա, սակայն պատասխանը ստանալուց կտեղադրի լրացուցիչ տեղեկություններ և վերջում հավելեց, որ այսօր իրեն ավելի շատ հետաքրքրում է Ստեփանակերտում կատարվող իրողությունները և Երևանյան լռությունը։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/07/14/85343?fbclid=IwAR2fW6t5bFNvcm_F9Ak-kaElVDf5qfvSLCyl_0iuU7ZfbQpfW9l8OiGqasA