• April 5, 2019

Չեխիայում կայացել է «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով նիստը. «Ժողովուրդ»

Չեխիայում կայացել է «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով նիստը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ:

Սակայն մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է:

Image result for Գոնսալես»-Սարգսյանին

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Իրավապահ համակարգը վստահ է, որ Չեխիայի դատարանը բավարարելու է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:

Image result for Նարեկ Սարգսյան

Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 1in.am