Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Որոշել են վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ վարորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում եւ չեն հարկվում:

Ըստ ՏԿԵ-ի՝ ստացվում է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը կսահմանվի ծանուցման ենթակա գործունեություն: Սահմանվելու են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները: Օրինակ՝ եթե էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր փոխադրման

համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով եւ կարգով պետական տուրքի գանձումը չապահովեն, ապա կարող են 300 հազար դրամով տուգանվել:

Իսկ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղեւորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ: Իսկ թե ով եւ ինչպես է վերահսկելու նրանց իրականում, դժվար է ասել, քանի որ տասնյակ այսպիսի օրենքներ մնացել են թղթի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img