• February 4, 2019

Ովքե՞ր են Հայկ Մարությանի կարգադրությամբ միլիոնից ավելի պարգեւավճարի արժանացած 4 արտոնյալները

Ովքե՞ր են Հայկ Մարությանի կարգադրությամբ միլիոնից ավելի պարգեւավճարի արժանացած 4 արտոնյալները

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալներից ամենաբարձր պարգեւավճարը ստացել է Տիգրան Վիրաբյանը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրենը՝ 859.600 դրամ:

Ընդ որում, Տիգրան Վիրաբյանի պարգեւավճարը մոտ երկու անգամ գերազանցել է քաղաքապետի ե՛ւ առաջին, ե՛ւ մյուս երկու տեղակալների պարգեւավճարները: Բայց պարգեւի խոշոր բաժինը հասել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ կազմելով 2 049 800 դրամ: Նա քաղաքապետարանի հնաբնակներից է, աշխատել է նաեւ Տարոն Մարգարյանի օրոք:

Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի պարգեւավճարը կազմել է 1 375 000 դրամ: Բարձր պարգեւավճարներ ստացողների թվում է նաեւ քաղաքապետարանի մեկ այլ հնաբնակ՝ իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Նա աշխատել է նաեւ Տարոն Մարգարյանի օրոք, իսկ իր ստացած պարգեւավճարը կազմել է 1 666 670 դրամ:

Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը նույնպես խոշոր պարգեւից անմասն չի մնացել, ստացել է 1 944 600 դրամ: Ամենաքիչ պարգեւատրումը ստացել է գործավար Լաուրա Անտոնյանը՝ 114.800 դրամ:  Իսկ, ընդհանուր առմամբ, պարգեւավճար է ստացել քաղաքապետարանի 406 աշխատակից:

© Aravot.am