• November 23, 2022

Ոստիկանությունը 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներին դատի է տվել. «Եռաբլուրի» միջադեպի հետևանքը

Ոստիկանությունը 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների ծնողներին դատի է տվել. «Եռաբլուրի» միջադեպի հետևանքը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարանը՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների եւ պահանջում է,

որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Գևորգ Մնջոյանին, Աշոտ Ասլիկյանին, Աննա Մկրտչյանին, Արմեն Գալստյանին, Արամ Ավանեսյանին, Մեսրոպ Եղիազարյանին, Վիգեն Ազատյանին, Երվանդ Տաշչյանին, Իգոր Սարգսյանին, Վահիդ Սահակյանին, Անի Կարապետյանին, Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Անտոնյանին, Վարդան Ղազարյանին ենթարկել ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:

Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ով պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով: Այդ միջադեպից անցել է 2 ամիս եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին, սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝ https://armlur.am/1226946/