Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է ոստիկանությանը հասանելիություն տալ պետական և համայնքային կազմակերպությունների տեսանկարահանող սարքերին:

Հեղինակը «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ լիագումար նիստում:

Սարգսյանի խոսքով՝ մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի:

«Ներկայում, օրինակ, Երևանում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,-ասաց Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝առաջարկվող նախագծի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայել հսկայական ժամանակ՝ ապահովելով գործընթացի օպերատիվությունը:

«Օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին: Պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն»,-ասաց պատգամավորը:

Բացի այդ՝ Ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տեսանկարահանման համակարգերի միջոցով իրականացնել տվյալների մշակում՝ իրավախախտումների կանխման, հայտնաբերման և բացահայտման, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցության և այլ նպատակներով:

Ոստիկանությունը կունենա հասանելիություն վերոգրյալ տեսանկարահանման համակարգերին Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img