Կիրակի, 1 Հունիսի, 2025
17.1 C
Yerevan

Շուշանիկ Ներսիսյանը նոր պաշտոն կստանա. ինչ է կատարվում ՊԵԿ-ում. «Հրապարակ»

Երեկ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շուշանիկ Ներսիսյանը՝ «Նակոլկա Շուշոն», ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

Նա պաշտոնավարեց շուրջ 4 տարի եւ համակարգ ոտք դնելու օրվանից լրատվականների սկանդալային լուրերի թոփ տասնյակում էր՝ սկսած հովանավորչությունից, վերջացրած օլիգարխիայի հետ մտերմությամբ եւ շահերի սպասարկմամբ։

Ռուստամ Բադասյանի եւ Ներսիսյանի հակասություններն էլ ծագեցին ՊԵԿ նախագահի պաշտոնում Բադասյանի հայտնվելու պահից։ Լուրեր կային, որ Բադասյանը քրգործ հարուցելու համար նյութեր է հավաքում նրա դեմ, եւ վաղուց պաշտոնանկ արած կլինեին, եթե չլիներ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հովանավորությունը։ Իսկ երբ մաքսայինի 54 աշխատակիցներ նամակ բերեցին մեր խմբագրություն, որտեղ Բադասյանին մեղադրում էին իրենց զրպարտելու համար, պարզ դարձավ, որ ՊԵԿ նախագահն ու տեղակալը մտել են հրապարակային պայքարի փուլ։

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի ցանկացել Բադասյանին ազատել, բայց Ներսիսյանին էլ չի ուզում նեղացնել, եւ շուտով նա պաշտոնի կնշանակվի։ Երեկ կապվեցինք Ներսիսյանի հետ, ասաց, որ զբաղված է՝ խոսել չի կարող։ Հետաքրքրվեցինք՝ Ձեր ցանկությա՞մբ եք լքում պաշտոնը։ «Ես իմ դիմումի համաձայն եմ ազատվել»։ Իր եւ Բադասյանի հակամարտության մասին էլ ասաց․ «Ես պարոն Բադասյանին շատ հարգում եմ եւ նման խոսակցությունները հորինված եմ համարում»։

Հիշեցնենք, որ Ներսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ 2020 թ․ ապրիլին տեղի ունեցած ծխախոտային սկանդալի մեջ․ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել էին 2 հազար 700 տուփ մաքսանենգ ծխախոտ, որի վրա հայկական ակցիզ էր եղել: Այն Կրասնոդարից, Դուշանբե կանգառով, ուղեւորվում էր Աֆղանստան, իսկ տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img