Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
14.1 C
Yerevan

«Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել,

որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, առնչություն չունենալով եղբոր հիմնադրած «Շենգավիթ» բարեգործական հիմնադրմանի հետ, 2012-2017 թվականների ընթացքում հիմնադրամին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական գրություններ է ուղարկել Շենգավիթում գործունեություն ծավալող իրավաբական ու ֆիզիկական անձանց, ինչի արդյունքում հավաքագրվել է 25․000․000 դրամ՝ խախտվելով պետության ու կազմակերպությունների օրինական շահերը։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վարչական շրջանի ղեկավարի գիտությամբ, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով աշխատակազմի որոշ պաշտոնատար անձանց կողմից հիմնադրամի դրամարկղից կանխիկ գումարներ ստանալու համար կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, հիմնադրամի դրամարկղից ելքագրել ու յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված գումարները, քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ընդհանուր 3․318․000 դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ձերբակալվել է։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img