• June 13, 2019

Նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել՝ 33,8 միլիոն դրամ․ Յոլյան

Նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել՝ 33,8 միլիոն դրամ․ Յոլյան

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի զեկույցից աղաղակող խախտումների մասին տեղեկություններ բացահայտվեցին։ Պալատի ղեկավարն ինքը նշեց, որ խախտումներ ու ռիսկեր կան միլիարդավոր դրամների չափով։ Նա ներկայացրեց դրանցից մի քանիսը։

Պարզվեց, օրինակ, որ նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել, իսկ ընդհանուր գումարը եղել է 33,8 միլիոն դրամ։ Սա ամենասուր դեպքն է, բայց միակը չէ այս ոճի մեջ։ Այսպիսի խախտումներով 80 անձ ստացել է 448 թաղման նպաստ՝ 89 միլիոն դրամ ընդհանուր չափով։

Ընտանեկան նպաստների համակարգում պալատը արձանագրել է 10193 դեպք, երբ խեղաթյուրումների ռիսկ է եղել, որը սպառնացել է 2,3 միլիարդ դրամ պետական միջոցներին։ Նպաստ են ստացել այնպիսի ընտանիքներ, որոնք չեն բնակվել փաստացի հասցեներում կամ որոնց ընտանիքները բիզնես են անում և այլն։

© Shantnews.am