• December 20, 2021

Նոր նշանակում և պաշտոնանկություն՝ Պետական վերահսկողական ծառայությունում

Նոր նշանակում և պաշտոնանկություն՝ Պետական վերահսկողական ծառայությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին որոշումներ է ստորագրել, որոնցում նշված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:

Մեկ այլ որոշման մեջ էլ նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ժիրայր Խառատյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Բազիկյանը նախկինում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնից ազատվել է 2020-ի հուլիսի 16-ին։

Խառատյանը այս պաշտոնում նշանակվել էր հոկտեմբերի 1-ին։