• November 6, 2020

Նարիշկինը հայտնել է՝ ինչպես է ՌԴ հետախուզությունը Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին տեղեկություն ստացել

Նարիշկինը հայտնել է՝ ինչպես է ՌԴ հետախուզությունը Ղարաբաղում սիրիացի զինյալների մասին տեղեկություն ստացել

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ճշտգրիտ տվյալներ է ստացել Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայության մասին:

Ընդ որում, տեղեկություններ են ստացվել նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների գործընկեր ծառայություններից:

Այս մասին հայտնել է ՌԴ հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ РИА Новости-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Նարիշկինը վերահաստատել է, որ Մերձավոր Արեւելքից եւ առաջին հերթին Սիրիայից ահաբեկչական խմբերի զինյալներ են առկա հակամարտության գոտում: Այդ մասին տվյալները ստույգ են, կասկածի տեղիք չեն տալիս:

«Այդ տվյալները մենք ստացել ենք մի շարք պետություններից, մեր գործընկեր տարածաշրջանային ամենատարբեր աղբյուրներից»,- նշել է Նարիշկինը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից գերեվարված սիրիացի վարձկանը այդ ամենի ապացույցն է:

Նարիշկինը հարցազրույցի ընթացքում նաեւ նշել է, որ թուրքական հետախուզությունը եւս մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին:

©Armtimes.com