• March 17, 2023

Նախկին գործարար պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Վարդան Հարությունյան

Նախկին գործարար պաշտոնյաների բիզնեսները՝ մինչ հեղափոխությունը և այսօր. Վարդան Հարությունյան

Թե նախկին կառավարության, թե հեղափոխական կառավարության արտոնյալ բիզնեսների շարքում էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի ընտանեկան բիզնեսը:

Դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էր երկու հարկային արտոնություն տրամադրեց «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին: Առաջին որոշմամբ՝ 630 մլն դրամ ընդհանուր արժեքով 132 տեսակի իտալական ապրանք ազատվում է ներմուծման մաքսատուրքից: Հիմնավորման մեջ ասվում է, որ դրանք ներկրվում են ոչ ԵՏՄ երկրներից, քանի որ ԵՏՄ անդամ-երկրների տարածքում անհրաժեշտ քանակության և որակի ապրանքներ չկան։ Գյուղատնտեսական այս ծրագրով նախատեսվում է 1,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, 250 սեզոնային աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ 4-րդ տարում արտադրանքը կհասցնի 733 մլն 100 հազար դրամի և կիրացնի կես-կես՝ Հայաստանում և ԵՏՄ-ում: Երկրորդ հարցով էլ հարկային արտոնությունը վերաբերում էր ապրանք ներմուծելիս ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելուն:

Ամբողջական հոդվախը այստեղ՝ https://lurer.com/?p=507770&l=am