• January 10, 2023

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսաներեքերորդ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 3-ին վարույթ է ընդունել: Հայցադիմումը Դատախազության կողմից դատարան էր ներկայացվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գ.Կ.-ից և նրա հետ փոխկապակցված երեք անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

 

Երևան քաղաքում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 363 մլն 565 հազար դրամ.

 

173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.

276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: