Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն արդեն ԲԴԽ-ում է

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն արդեն ԲԴԽ-ում է։ Առաջիկայում ԲԴԽ-ն կքննարկի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ հաղորդում էր ներկայացվել ՀՀ ԱՆ՝ կապված Նաիրա Հովսեփյանի կողմից դատավարական ժամկետների խախտման հետ։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Ն.Հովսեփյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերից մեկով քննությունը տևել է շուրջ 9 տարի, իսկ դատական ակտը տրամադրվել է վճռի հրապարակումից տարիներ անց։ Այսինքն՝ ակտի հրապարակումը նշանակված է եղել 2021թ.-ին, սակայն կողմին այն տրամադրվել է տարիներ անց։

Նկատենք, որ խնդիրը, տվյալ պարագայում, միայն ժամկետների խախտումը չէ. Նաիրա Հովսեփյանը դատական ակտը կողմին տրամադրել է վճռի հրապարակումից երեք տարի անց՝ 2024թ․, սակայն ընդդեմ քաղաքացու կայացված վճռով տույժին հաշվակցել է նաև այդ երեք տարվա համար նախատեսված գումարները։

Ստացվում է՝ իր կողմից դատական ակտն ուշ տրամադրելու համար քաղաքացին ոչ միայն տուժել է՝ տևական ժամանակ բողոքարկման հնարավորությունից զրկված լինելու առումով, այլև՝ ֆինանսապես, քանզի դատավոորի պատճառով ուշ ուղարկված տարիների համար տույժը հաշվարկվել է հենց քաղաքացու համար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img