• September 5, 2022

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն. կիրառվել է կալանք

ArmLur.am–ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը այսօր ներկայացել է Գլխավոր դատախազություն:

Տեղեկությունը հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ներկայացել են, իրացրել են իրենց այդ իրավունքը, այսինքն ծանոթացել են իրենց վերաբերող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումանսիրության վարույթի նյութերին: Ներկայումս այդ փուլում է գործընթացը: Մինչ այդ նրանց գույքերի նկատմամբ, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք: