- October 3, 2022
Մինչև սեպտեմբերի 30–ն պետք է ազատ արձակվեր 17 ռազմագերի. Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը․ ԱԽ քարտուղար
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել,
որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը;
«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է նա: