• November 24, 2018

Մեքենաներ, երկու առանձնատուն, փոխառություններ ու դրամական միջոցներ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի հայտարարագրում. «Փաստ»

Մեքենաներ, երկու առանձնատուն, փոխառություններ ու դրամական միջոցներ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի հայտարարագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Թ. Թադևոսյանը հայտարարագրել է երկու առանձնատուն: Բացի այդ, հայտարարագրել է նաև «TOYOTA CAMRY 2.4», «MAZDA 6 2.5 L» մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև՝ «FORD TRANSIT TD 2.4» և «IZH 2717» մակնիշի բեռնատար մեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թադևոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 43000 ԱՄՆ դոլար, 40000 եվրո, 43000 եվրո, 23000000 ՀՀ դրամ, 45000 եվրո, 55000000 ՀՀ դրամ, 10000 եվրո և 3000000 ռուբլի:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 4 700 000 ՀՀ րդամ, 24 700 եվրո, 550 000 ռուբլի և 3500 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը արտարժույթով ստացած եկամուտը կազմել է 25 000 եվրո և 450 000 ռուբլի, իսկ ՀՀ դրամով ստացած եկամուտը՝ 440 000 ՀՀ դրամ:

Նշված եկամուտները նա ստացել է երկու տարբեր աշխատավարձերից, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Թելման Թադևոսյանը 2013–2017թթ. եղել է «Գրին Վեյ Թրեվլ» ՍՊԸ–ի տնօրենը: 2016–2018թթ. աշխատել է ռուսական «ԻՑԻ ՆԻԻ Էլեկտրոմաշինոստրոենիե»–ում՝ որպես ընկերության փոխտնօրեն: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 23–ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

© Past.am