• March 31, 2021

«Մեր երեխեքին դիտավորյալ տվել են թուրքին». անհետ կորած զինվորի ծնող

«Մեր երեխեքին դիտավորյալ տվել են թուրքին». անհետ կորած զինվորի ծնող

Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Ազգային ժողովում էին: Նրանք հանդիպել են անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին:

Ծնողների խոսքով՝ դիմել են տարբեր կառույցների, սակայն իրենց երեխաների հարցով մինչ այսօր որևէ պարզաբանում չեն ստացել։

«Էրեխեքին սպեցիալնի տվել են թուրքին: Երբ որ հողն ամսի 9-ից եղել է թուրքինը, էրեխին ամսի 11-ին ինչի՞ են տվել թուրքին: Ամսի 9-ին հակառակորդի դրոշը խփած է եղել, ամսի 11-ին տարել են գրավյալ տարածք: Գալիս ես եզրահանգման, որ հայի ձեռքով վաճառել են թուրքին»,- զայրացած ասում են ծնողները։

Մանրամասները՝ տեսանյութում:

https://armlur.am/1095267/