• August 12, 2019

Մենք սկսել ենք վեթինգի գործընթացը՝ վատագույնները բարձր պաշտոններ են ստանում

Մենք սկսել ենք վեթինգի գործընթացը՝ վատագույնները բարձր պաշտոններ են ստանում

«Ավելի վատ նշանակումներ չէին կարող լինել. վատագույններին են նշանակում ավելի բարձր պաշտոնների»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կարծես թե ԱԺ-ի կողմից արդեն վերջնականորեն ձևավորվել է ԲԴԽ-ն: «Այսօր ԲԴԽ ղեկավար է դարձել մի անձ, որը տարիներ շարունակ զբաղված է եղել գաղտնասլումների, արտաքին, ներքին դիտումների վերաբերյալ ապօրինի՝ հետին թվով որոշումներ կայացնելով»,- նշեց իրավապաշտպանը:

Մարինա Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջերս հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ, որը վերաբերում է ԲԴԽ ղեկավար Ռուբեն Վարդազարյանին, որպես քաղաքացի, ոչ թե որպես կազմակերպության ղեկավար: «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ռ. Վարդազարյանը հայտնվել ԲԴԽ-ում. շատ ու շատ ծառայություններ մատուցելու համա՞ր: Ես վստահ եմ, որ նա ունի կոմպրոմատներ շատերի վրա»,- նշեց «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը՝ հավելելով, որ նա ընտրվել է իր «սեկտայի» կողմից, որի անդամների հետ տալ-առել է ունեցել, կեղտոտ գործառույթներ է իրականացրել»:

«Որևէ բանի առաջ կանգ չենք առնելու, որպեսզի նման մարդիկ չընտրվեն այդպիսի պաշտոններում»,- ընդգծեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

© 1in.am