• December 5, 2019

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար) Արմենպրեսյս մասին հայտնում է «Լուրեր» լրատվականը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը:

Լրատվականը հայտնում է նաև, որ Բարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության: «Լուրերի» հետ զրույցում նա նշել էր, որ բացառում է, թե Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար:

© 1in.am