• November 2, 2018

Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ–ի տնօրենը, հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է շուրջ 10 միլիոն դրամ

Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ–ի տնօրենը, հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է շուրջ 10 միլիոն դրամ

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ յուրացման խոշոր դեպք են բացահայտել։

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018 թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակավարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։

Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։

Քննությունը շարունակվում է։

© Politik.am