• May 25, 2023

Մարկ Սաղաթելյանի կնոջ գումարները խարդախությամբ յուրացվում են․ դրանում իր մասն ունի նաև իրավական համակարգը

Մարկ Սաղաթելյանի կնոջ գումարները խարդախությամբ յուրացվում են․ դրանում իր մասն ունի նաև իրավական համակարգը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում մտադիր են կարճել դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանի կնոջ` Նունե Միքայելյան հաղորդման հիման վրա հարուցված վարույթը, որն արդեն 1 տարի 7 ամիս է` տեղից չի շարժվում։

Նունե Միքայելյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մարկ Սաղաթելյանի գումարները յուրացնում են, որ դրանում մաս ունի նաև իրավական համակարգը՝ քննչական մարմինները, որոնք շահագրգռված մասնակցում են յուրացման պրոցեսին։

«Սա հանցագործություն է, որին մասնակից է նաև Քննչական կոմիտեն, 1,7 տարի գործ են քննում, ինչ են արել՝ հայտնի չէ, Նունեի հետ անգամ մի առերես հարցաքննություն չեն արել։ Նրան թողել են քցված վիճակում, ստացվում է՝ նրան մի անգամ գցել են գործարարներ Կարեն և Լոլիտա Մանուկյանները, երկրորդ անգամ՝ ՀՀ իրավապահ համակարգը»։

Նա պատմեց, որ Մարկ Սաղաթելյանի մահից հետո նրա այրին՝ Նունե Միքայելյանը տեղեկանում է, որ Ռուսաստանում նա ունեցել է գումարներ, 167 հազար դոլարի կարգի ու ի պատիվ Մարկի՝ նրա ընկերներ այդ գումարները չեն յուրացրել, հայտնել են Նունեին, որ Մարկը գումար ունի ու ցանկություն են հայտնել փոխանցել կնոջը։

Կինը երբևէ որևէ նման գործարքների մեջ չի եղել ու ծանր պայմաններում էլ կորցրել էր ամուսնուն, նրա հետ սկսում են մտերմություն անել գործարարներ, մսամթերքի արտադրությամբ զբաղվող Լոլա և Կարեն Մանուկյանները։

Լոլա Մանուկյանի եղբայրը նախկինում Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանն է։ Նունեն նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես կարող է այդ գումարները փոխանցել, քանի որ մեծ գումարներ փոխանցելու դեպքում Կենտրոնական բանկի հետ կարող է խնդիր առաջանալ։

 

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուրում՝

© ORAGIR.NEWS