• August 25, 2020

Մարինա Պողոսյանն ընդդեմ Արթուր Դավթյանի դատական նիստը կկայանա օգոստոսի 31-ին

Մարինա Պողոսյանն ընդդեմ Արթուր Դավթյանի դատական նիստը կկայանա օգոստոսի 31-ին

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դեռ 2019 թվականին հանցագործության մասին ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել, որտեղ շարադրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործողությունները, որոնցում, իր համոզմամբ, առկա է հանցակազմ։

ԱԱԾ-ում որոշում է կայացվել Արթուր Դավթյանի դեմ քրեական գործ չհարուցել։ Տիկին Պողոսյանն այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը քննվելու է ս․թ․ օգոստոսի 31-ին՝ ժամը 10։30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի 6-րդ դահլիճում։ Անկախ լրատվամիջոցների և ազատ քաղաքացիների մասնակցությունը դատական նիստին ողջունվում է։