• January 25, 2021

Մարինա Պողոսյանն ընդդեմ Արթուր Դավթյանի դատական նիստը կկայանա հունվարի 26-ին

Մարինա Պողոսյանն ընդդեմ Արթուր Դավթյանի դատական նիստը կկայանա հունվարի 26-ին

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դեռ 2019 թվականին

հանցագործության մասին ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել, որտեղ շարադրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործողությունները, որոնցում, իր համոզմամբ, առկա է հանցակազմ։

ԱԱԾ-ում որոշում է կայացվել Արթուր Դավթյանի դեմ քրեական գործ չհարուցել։ Տիկին Պողոսյանն այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը քննվելու է ս․թ․ հունվարի  26-ին՝ ժամը 10։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում (դատավոր Տ.Գրիգորյան)։

Անկախ լրատվամիջոցների և ազատ քաղաքացիների մասնակցությունը դատական նիստին ողջունվում է։