Կիրակի, 1 Հունիսի, 2025
22.1 C
Yerevan

Մարդիկ դատարանով են գումար հետ ստացել. խաբելու վարպետ Արզաքանցյանը. «Ժողովուրդ»

 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ««Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ոչ միայն պետությանն է խաբում, այլեւ մարդկանց: Նախորդ համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերջինս պետությանը խաբել է՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր:
 

Պարզվում է՝ նա ֆինանսական հարցերում էլ խաբելու վարպետ է, եւ շատ դեպքերում դատարանով են մարդիկ Արզաքանցյանից գումար հետ ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը արխիվի ուսումնասիրությամբ պարզեց, որ 2014-ի մայիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանից հօգուտ Անդրեյ Սիչի բռնագանձել 308 հազար 375 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 204 հազար 392 ԱՄՆ դոլարը՝ որպես փոխառության գումար, իսկ 103 հազար 983 ԱՄՆ դոլարը՝ փոխառության գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու համար հաշվարկված տույժ:

Ըստ դատական գործի՝ Անդրեյ Սիչի եւ Տիգրան Արզաքանցյանի միջեւ 2012-ի հոկտեմբերին կնքվել է փոխառության պայմանագիր, որով Սիչն Արզաքանցյանին է հանձնել 280 հազար ԱՄՆ դոլար:

Ամբողջ գումարը՝ երեք մասով, Արզաքանցյանը պարտավորվել է Սիչին հանձնել ամենաուշը 2013 թվականի հունվարի 31-ին՝ պարտավորվելով հակառակ դեպքում փոխատուին վճարել տույժ՝ 0.15%-ի չափով։ Արզաքանցյանը մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը կանխիկ եւ բանկային հաշվին փոխանցելու միջոցով գործընկերոջը վերադարձրել է ընդամենը 75 հազար 608 դոլար՝ պարտք մնալով 204 հազար 392 ԱՄՆ դոլար: Արդեն 2013 թվականի նոյեմբեր ամսին Սիչը հաշվարկել է տույժը եւ Արզաքանցյանին ներկայացրել եւս 103 հազար 983 դոլարի պարտավորություն: Այս պահանջից հետո դատարանում որեւէ գործողություն չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր ընդդիմություն աշխատող Արզաքանցյանը:

Հավելենք, որ Տիգրան Արզաքանցյանը թեեւ ծանուցված է եղել դատական նիստերի մասին, սակայն չի ներկայացել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img