• May 10, 2022

Ղազախի շրջանի եւ Քյարքի յոթ գյուղեր կվերադարձվեն Ադրբեջանի կազմ. Ադրբեջանի ԱԳՆ

Ղազախի շրջանի եւ Քյարքի յոթ գյուղեր կվերադարձվեն Ադրբեջանի կազմ. Ադրբեջանի ԱԳՆ

«Ղազախի շրջանի եւ Քյարքի գյուղի յոթ գյուղերի վերադարձը Նախիջեւանի ինքնավար հանրապետություն կիրականացվի սահմանների սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան»:

Haqqin.az-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

Նրա խոսքով ՝ Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի մաս չեն կազմում։

«Այդ հողերն Ադրբեջանի տարածքն են։ Քանի որ նրանց վերադարձն Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կքննարկվի հենց այդ համատեքստում։ Այդ տարածքների անցումն Ադրբեջանի կազմ կքննարկվի եւ կգտնի իր լուծումը», – հավելել է Խալաֆովը։