• October 7, 2018

Ձերբակալվել է Հ2-ի ու «Տոյոտա Երևանի» սեփականատեր Սամվել Մայրապետյանը

Ձերբակալվել է Հ2-ի ու «Տոյոտա Երևանի» սեփականատեր Սամվել Մայրապետյանը

ՀՔԾ-ն հաստատեց այն տեղեկությունը, որ ձերբակալվել է գործարար Սամվել Մայրապետյանին, որը Հ2 հեռուստաընկերության ու  «Տոյոտա Երևանի» սեփականատերն է։ Մայրապետյանը հայտնի է էլիտար շենքերի կառուցմամբ՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում։ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25  և Լալայանց 37 շենքերի  բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար: Նրան է պատկանում նաև Ամբովյան 8 շենքը։
Սամվել Մայրապետյանը  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է։