• March 28, 2019

Ձերբակալվել է դատավոր

Ձերբակալվել է դատավոր

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ երեկ դատավոր է ձերբակալվել: Սակայն ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը չի նշում դատավորի անունը՝ ասելով, որ ավելի ուշ ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

ԶԼՄ-ներում շրջանառվում է, որ ձերբակալվողը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն է: Ըստ այդ լուրերի՝ վերջինս ձերբակալվել է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով։

© Shabat.am