• February 23, 2021

ՀՔԾ-ում նախորդ տարի 259 հազար դոլարի պարգեւավճար են ստացել

ՀՔԾ-ում նախորդ տարի 259 հազար դոլարի պարգեւավճար են ստացել

Նախորդ՝ 2020 թվականին Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հատուկ քննչական ծառայությունում 135,8 մլն ՀՀ դրամի պարգեւավճար է բաժանվել։

Այս մասին Irakanum.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՔԾ-ից։ Այս գումարը համարժեք է 259 հազար դոլարի։ Միաժամանակ գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել տեղեկություն այն մասին, թե որքա՞ն պարգեւավճար է ստացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Կառույցից հարցման այս հատվածին չեն պատասխանել, պատճառաբանելով, որ տեղեկությունը անձնավորված է։ Ինչ վերաբերում է մեր մյուս հարցին, թե ընթացիկ տարվա հունվար ամսին, արդյո՞ք ՀՔԾ աշխատակիցները պարգեւատրվե՞լ են, թե՞ ոչ, ապա իրավապահ այս կառույցից հայտնել են, որ ընթացիկ տարվա հունվար ամսին Ծառայության աշխատակիցները պարգևավճար չեն ստացել:

Irakanum.am