• April 21, 2019

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։ Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում։

ՀՔԾ-ից նաեւ հայտնեցին, որ նրա արտահաձնումն ընթացքի մեջ է:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

© Armtimes.com