• November 16, 2018

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը մոտ 6 ամսում 22 մլն դրամի չափով եկամուտ է ունեցել

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (06.08.2018) հետո 2018 թվականի հունիսի 19-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Շահինյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Ըստ հայտարարագրի՝ Շահինյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ շարժական գույք չի ունեցել:

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Շահինյանն ունեցել է 52 մլն դրամ, 40 հազար դոլար եւ 10 հազար եվրո:

ՀՔԾ նախկին պետը այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը ունեցել է 22 մլն 104 հազար 923 դրամի չափով եկամուտ, որից 15 մլն 835 հազար 328 դրամը գոյացել է աշխատավարձից, 2 մլն 654 հազար 595 հազար դրամը գոյացել է կենսաթոշակից, իսկ 3 մլն 615 հազար դրամը գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

© Armtimes.com