• January 16, 2019

Հունան Պողոսյանը, եթե մարզպետ դարձավ, չի բացառվում՝ ոստիկանապետ էլ դառնա

Հունան Պողոսյանը, եթե մարզպետ դարձավ, չի բացառվում՝ ոստիկանապետ էլ դառնա

Վերջին օրերին մամուլում հաճախ են շրջանառվում լուրեր, որ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կդառնա ՀՀ ոստիկանապետ: Այդ մասին Politik.am-ը զրուցել է «Վելես»  իրավապաշտպան հկ-ի նախագահ Մարինա Պողոսյանի հետ:

«Հունան Պողոսյանի «շնորհիվ» ոստիկանական համակարգում տարիներ շարունակ եղել են ապօրինություններ, եթե մեղմ ասենք, ու չասենք՝ հանցագործություններ: Եթե այս իրադարձությունը, որը մեք կոչում ենք հեղափոխություն, եղել է նրա համար, որ Հունան Պողոսյանի նմանները դառնան ոստիկանապետ, ապա իզուր ենք փողոց դուրս եկել»,-ասում է իրավապաշտպանը:

Մարինա Պոսոսյանը հույս ունի, որ նման բան չի լինի.«Բայց մեր իրողության մեջ ոչինչ չեմ բացառում: Եթե այդ մարդը ինչ-ինչ պատճառներով դարձավ մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող մարզի պետ, չի բացառվում, որ ոստիկանապետ էլ կդառնա»,-ասաց իրավապաշտպանը:

©  Politik.am