• October 3, 2020

«Հովազ-1» մարտական դիրքի ավագի գործողությունների արդյունքում հակառակորդը, թողնելով 9 դի, հետ է շպրտվել. ՊՆ խոսնակ

«Հովազ-1» մարտական դիրքի ավագի գործողությունների արդյունքում հակառակորդը, թողնելով 9 դի, հետ է շպրտվել. ՊՆ խոսնակ

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ է Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը՝ դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց՝ պատճառելով կորուստներ:

Գնահատելով ստեղծված իրադրությունը՝ կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը՝ նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք:

Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը, դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի, հետ է շպրտվում»: