Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է»,- նշեց նա։
Վարդապետյանն ասաց, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։
«Մենք, ելնելով նախաքննության շահից, կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացում կարող է ունենալ, ու անձինք ուղղակի անհետանում են Հայաստանից։ Մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետպանդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են»,- ընդգծեց գլխավոր դատախազը՝ նշելով, որ նույնն էլ վերաբերում է Մարտի 1-ի գործին։