Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
12.9 C
Yerevan

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել. վերջինս ձերբակալվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը,

2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 07.09.2021 թվականին Ա. Հովսեփյանը ձերբակալվել է:
Քրեական գործի շահերից ելնելով` առավել մանրամասն տեղեկատվություն լրացուցիչ կհրապարակվի նախաքննության ընթացքում:

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img