• September 5, 2018

Պետբյուջե կվերադարձվի 450 միլիոն դրամ

Պետբյուջե կվերադարձվի 450 միլիոն դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում 450 միլիոն դրամ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե, որից 210 միլիոն դրամը վերադարձնելու է «Լուսանշան» ՊՈԱԿ-ը՝ 2016-2018 թթ. արած խախտումների համար։

Չարաշահումներ են հայտանբերվել նաև Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, որտեղ նախնական գնահատականներով, հանցակազմ պարունակող իրավիճակներ են եղել: Առաջիկայում ԲԷՑ-ը 140 միլիոն գումար կվերդարցնի պետական բյուջե։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել` պետբյուջե վերադարձնել 100 մլն դրամ այն բանից հետո, երբ ՊՈԱԿ-ում ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել, որոնք կապված են Սփյուռքի նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ:

«Ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունից հանձնարարվել է 75 մլն դրամ փոխանցել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, բայց ֆիլմերը նկարահանվել են Հ 1-ի միջոցներով: Հանրայինը մեզ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին է այդ ֆիլմը նկարահանել: Իրավապահները կպարզեն, թե այդ փողը ուր է գնացել»,- ասել է Սանասարյանը: