• March 28, 2023

ՀՀ գլխավոր դատախազությունը արագ արձագանքել է մեր 27․03․2023թ․ հրատապ եթերին վերաբերվող Սևանի փողոցում շան նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքին

ՀՀ գլխավոր դատախազությունը արագ արձագանքել է մեր 27․03․2023թ․ հրատապ եթերին վերաբերվող Սևանի փողոցում շան նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքին
ՀՀ գլխավոր դատախազությունը արագ արձագանքել է մեր 27․03․2023թ․ հրատապ եթերին վերաբերվող Սևանի փողոցում շան նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքին․
 
Նույն օրը, «Վելես» ՀԿ-ի կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին ուղղված Գլխավոր դատախազին և ժամեր անց նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով / Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ որը կատարվել է առանձին դաժանությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությանը արագ արձագանքելու համար։

Միևնույն ժամանակ խնդրում ենք բոլոր այն անձանց, ովքեր տիրապետում են տվյալների սույն հանցագործության կատարման առումով դիմել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին քննիչ Հ․ Խաչատրյանին, նախաքննությանը օժանդակելու նպատակով։