Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
17.1 C
Yerevan

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը, ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի   175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով  2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, նշված դատավարական գործընթացին միջամտելու՝ այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դրան չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու և դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճ դատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img