• June 12, 2020

Հին ավանդույթ՝ ՊԵԿ-ում. Ամուսինները միլիոնավոր դրամներ են «տուն տանում». Դավիթ Անանյանի հրաժարականի հետքերով. «Ժամանակ»

Հին ավանդույթ՝ ՊԵԿ-ում. Ամուսինները միլիոնավոր դրամներ են «տուն տանում». Դավիթ Անանյանի հրաժարականի հետքերով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը կարծես վերագրվեց մաքսատներում հակահամաճարակային իրավիճակը չվերահսկելուն, հերթին ու կուտակումներին։ Մասնավորապես գրվեց Արարատյան մաքսատուն-վարչության պետի հետ կապված խնդիրը։

Սակայն, ընդունելով այդ վարկածը որպես իրականություն, բախվում ենք մի փաստի, որ օրինակ Մարտիրոսյան ազգանունով վարչության պետ ՊԵԿ-ի ոչ մի փաստաթղթում կամ կայքում, արևելյան կամ ցանկացած այլ մաքսայինում չկա։ Փոխարենը մաքսայինում բաժնի պետ է Անանյանի համար այդքան թանկ Մհեր Մարտիրոսյանի կինը՝ Լիլիթ Ավետիսյանը։ Առաջիկայում կանդրադառնանք այս պատմությանը, և գուցե պարզվի, որ հին ավանդույթի համաձայն՝ հերթեր գոյացնող ամուսինները ՊԵԿ-ից որպես աշխատավարձ-պարգևավճար միլիոնավոր դրամներ են «տուն տանում»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: