Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
23.1 C
Yerevan

Հիմնադրամի տնօրեն թե՞…

Մինչ համայն հայությունը զբաղված էր և է գումարներ հավաքելու արժանի գործով,

Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Լիբանանից 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով և  1 տարով տուն տրամադրել | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, ով ԱԶԳ օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի որդին է, և ռեժիմի օրոք գլխավորում էր Կենտրոնական Բանկի իրավաբանական վարչությունը, լծվել է Հայաստանի Հանրապետության բյուջեյից միլիոնավոր դոլարներ բռնագանձելու փորձ իրականացնողներին օգնելու գործին։ Հիմա առավել մանրամասն։

2012թթ., անհայտ ծագումնաբանությամբ մի անձ` Ջո Բորկովսկին և Դուբայում գրանցված նրա Rassia FZE ընկերությունը, տխրահռչակ Միքայել Մինասյանի օժանդակությամբ, ՀՀ կառավարության հետ կնքում են Հայաստանի Հարավի Արագընթաց Ճանապարհի Կոնցեսիայի Հանաձայնագիր։ Այդ պայմանագրով, առանց որևէ մրցույթի, մի մասնավոր անձի ձեռք են անցնում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում նախատեսվող, Հայաստանը Իրանի հետ կապող ավտոմայրուղու և երկաթգծի կառուցման և կառավարման մենաշնորհային իրավունքներ։

Բորկովսկին, քաջ գնահատելով կառավարության անկազմակերպ վարքագիծը, որոշում է պետական գանձարանը դատարկելու փորձ կատարել։ Ինչպես ասում են «փորձը փորձանք չի»։ Այս գործին նա նետում է մեծ ուժեր, ի դեմս Queen Emanuel միջազգային հեղինակավոր փաստաբանական ընկերության։ Ինչպես նախկինում գրել էինք, 2018թ օգոստոսին, Բորկովսկին և նրա ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ հայց են ներկայացրել Միջազգային ներդրումային արբիտրաժային դատարան (https://icsid.worldbank.org/cases/case-database/case-detail?CaseNo=ARB/18/28

Հայաստանի բյուջեյից Բորկովսկին և նրա ընկերությունը պահանջում են շուրջ $300 000 000 դոլար։ Վերջիններս պնդում են, որ Հայաստանը խախտել է իրենց միջև կնքված Կոնցեսիոն պայմանագիրը։

Համեմատության համար նշենք, որ այս պահի դրությամբ ամբողջ հայության ջանքերով Համահայկական հիմնադրամում հավաքել է շուրջ $170 592 000։

Ի՞նչ կապ ունի Վարուժան Ավետիքյանն այս ամենի հետ։ Պարզվում է, որ Կոնցեսիոն պայմանագիրը կառավարվում է հայկական իրավունքով և Բորկովսկու տեղական, հայկական փաստաբանը հենց Վարուժան Ավետիքյանն է, ով փաստորեն օգնում, հուշում է պարոն Բորկովսկուն, թե ինչպես վերջինս կարող է հաջողել և Հայաստանի բյուջեյից բռնագանձել շուրջ $300 000 000։

Այսինքն աջ ձեռքով, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը զբաղված է հայրենասիրական բոցաշունչ ստատուսներ գրելով https://www.facebook.com/photo.php?fbid=10157970580188693&set=a.57637948692&type=3, ներկայանում է որպես մարդ, ով ուզում է «գոռա, քրֆի, լացի կամ առնվազն իր պրոֆիլի նկարը փոխի ու դնի 4750», ում «կյանքի նպատակն է» «…գտնել 1 միլիոն հայի, ով ԱՄՍԱԿԱՆ ԱՌՆՎԱԶՆ 25,000 դրամ, 50 դոլար կամ եվրո կփոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», իսկ ձախ ձեռքով նա օգնում է ոմն օտար արկածախնդրի` Հայաստանի բյուջեն շուրջ $300 000 000 դոլարով պակասեցնելու գործում։

Միշտ էլ կարելի է ասել, թե մարդն իր գործ է անում, փաստաբանությունը, դա մասնագիտական գործունեություն է։ Այստեղ է ասել դասականը «Յա` իրո՞ք»։ Հայաստանի բյուջեյից, և այսինքն իմ, քո, մեր երեխաների, զինվորի ու նրա ծնողների, մեր բանակի, հաշմանդամի և թոշակառուի գրպանից շուրջ $300 000 000 պահանջողին օգնում է ոչ ավել, ոչ պակաս քան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը, ով աջ ու ձախ բղավում է այն մասին, որ իր կյանքի նպատակը ազգօգուտ ծրագրերի համար գումարներ հավաքագրելն է։

 

 

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img