• May 27, 2020

Հերթական փախածը․ մահափորձ կատարած Վարդան Անտոնյանը հեռացել է երկրից

Հերթական փախածը․ մահափորձ կատարած Վարդան Անտոնյանը հեռացել է երկրից

 

«Հակակոռուպցիոն բլոգ»-ի տեղեկություններով՝ 13 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը լքել է Հայաստանի սահմանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս լեռներով ապօրինաբար հատել է հայ-վրացական սահմանն ու հայտնվել հարևան երկրում, որպեսզի խուսափի արդարադատությունից։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը վճռել էր, որ Անտոնյանը պետք է շարունակի կրել իր պատիժը և դարձյալ ազատազրկվի։ Նա դատապարտվել էր Վահագն Աբգարյանի դեմ մահափորձ անելու՝ վերջինիս մեքենայի վրա կրակահերթ բացելու համար։ Ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանի վճռի հիման վրա ազատ էր արձակվել, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նա պիտի ազատազրկվի։ Այս վճիռն ուժի մեջ է մտել, վերջնական է և բեկանման ենթակա չէ։ Վճռի հրապարակումից հետո, սակայն, Անտոնյանը փախել է երկրից։