• March 25, 2020

Հեռավար դատավարությունը տապալվեց. դատախազը հրաժարվեց մասնակցել

Հեռավար դատավարությունը տապալվեց. դատախազը հրաժարվեց մասնակցել

Իրավապաշտպան Արման Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Գլխավոր դատախազը հրահանգել է դատախազներին ՉԳՆԱԼ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ։

Այս մասին տեղեկացրեց դատախազ Տիգրան Ենոքյանը, ով այսօր ի պաշտոնե պիտի լիներ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Ավելին, դատախազ Ենոքյանը հրաժարվեց նիստին մասնակցել նաև տեսազանգի միջոցով՝ փաստացի տապալելով դատարանի աշխատանքը, այն պարագայում, երբ դատարանը նրան 14 օր ժամանակ էր հատկացրել՝ քննարկվող միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։

Այսօր պետք է քննարկվեր խրոնիկ հիվանդություններ ունեցող կալանավորի խափանման միջոցը փոխելու հարցը։ Հարցն առավել հրատապություն էր ստացել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, քանի որ խրոնիկ հիվանդություններով մարդիկ առավել խոցելի են, իսկ ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն կոչ էր արել հնարավորինս քիչ կիրառել կալանքը որպես խափանման միջոց։ Դատավոր Տիգրան Ենոքյանը նախորդ դատական նիստին էլ ներկա չէր, այդ պատճառով էլ վիրահատության կարիք ունեցող կալանավորի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվել էր 14 օրով։ Պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատարանում հայտարարեց, որ դատախազը արհամարական վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ և պաշտոնական անգործության է մատնված։

Այսօր միջնորդության քննարկումը կրկին հետաձգվեց, քանի որ դատախազը ոչ մի կերպ չցանկացավ իր դիրքորոշումը հայտնել միջնորդության վերաբերյալ, ոչ հեռախոսազանգի միջոցով, ոչ էլ գրավոր՝ էլեկտրոնային փոստի միջոցով։ Հստակ հասկացրեց, որ իրեն այդպես են հրահանգել։ Իսկ կալանավորի առողջութունը կրկին վատացել էր, նրա համար դատարանից շտապ օգնություն էին կանչել, ճնշումը բարձրացել էր 160։