• August 24, 2020

Հեղափոխությունից հետո հիասթափված ենք․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի հարևանությամբ բարձրահարկ շենք է կառուցվում

Հեղափոխությունից հետո հիասթափված ենք․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի հարևանությամբ բարձրահարկ շենք է կառուցվում

Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել են ճանապարհը. Բողոքում են, որ հարևանությամբ բարձրահարկ շենքի է կառուցվում։ Ասում են, որ իրենց բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել։

«Մենք շատ նամակներ ենք ուղարկել քաղաքապետարան, թաղապետարան. փորձում ենք հասկանալ ինչպես են թույլտվությունը տրամադրել այստեղ։ Գոտևորման հատվածն ենք ցանկացել ճշտել ինչ ձևի է։ Ոչ մի պատասխան։ Շուրջ 170 ստորագրություն ենք հավաքել ամբողջ տարածքից։ Խնդիրը նրանում է՝ արդյո՞ք հնարավոր է նման խիտ հատվածում բարձրահարկ կառուցել։ Առավոտյան փողոցը փակեցինք՝ մեր ձայնը բարձրացնելու համար, սպասում էինք որ պաշտոնյաներ կամ շինթույլտվողները կգան, կբացատրեն, բայց ժամանեցին 20-25 ոստիկան, բնակիչներից մի քիչ էին քիչ։ Հիմա էլի պաշտոնյա չեկավ ու չհասկացանք թույլտվություն կա թե ոչ, ու ո՞նց են տվել»։

© 1in.am