• August 9, 2022

Հեղափոխության մոռացված խոստումներն ու ձախողված բարեփոխումները

Հեղափոխության մոռացված խոստումներն ու ձախողված բարեփոխումները

2018-ի հեղափոխությունից հետո ներկայացվեցին ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և արմատական բարեփոխումների մի շարք օրակարգեր, առանց որոնց պետական կառավարման համակարգն ու դրա հիմնական շարժիչ մեխանիզմը՝

կոռուպցիան, հաղթահարել անհնար էր լինելու, մինչդեռ չորս տարի անց փորձագիտական հանրույթն ու քաղհասարակության ներկայացուցիչները պնդում են, որ հեղափոխության հիմնական օրակարգերը, հատկապես անցումային արդարադատությունն ու վեթինգը, տապալվել են։

Անցումային արդարադատություն. թղթի վրա մնացած արդարադատությունը

«Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»,- 2018-ի օգոստոսի 17-ի հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սկիզբ դրեց անցումային արդարադատության վերաբերյալ քննարկումներին։ Դրանք որոշակի փուլում թեժացան, սակայն ի վերջո իշխանությունը «ձանձրացավ» կամ, գուցե ավելի ճիշտ՝ համակերպվեց իրավիճակի հետ ու որևէ գործնական քայլ չիրականացրեց։

Ամբողջական հոդվածը այստեղ